Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն

Ինչպես տարրալուծել լեղապարկի քարերը

Ինչպես տարրալուծել լեղապարկի քարերը

Ինձ անհանգստացնում են լեղապարկիս քարերը (ամենամեծը 1 սմ տրամագծով է): Կցանկանայի իմանալ,  հնարավո՞ր է, արդյոք, առանց վիրահատության դրանք տարրալուծել: Կ.Քալանթարյան, ք.Գյումրի

 

Լեղապարկի քարերն, իրոք, հնարավոր է առանց վիրահատության տարրալուծել, սակայն պետք է ճշտել դրանց բնույթը: Լեղապարկում առաջացած քարերը տարբեր կազմություն ունեն և կարող են լինել խոլեստերինային, պիգմենտային, կրային, խառը և այլն: Քարերի կազմությունը հնարավոր է որոշել դոուդենալային զոնդավորման և ուրիշ այլ հետազոտությունների օգնությամբ:

 

Գոյություն ունեն  առանց վիրահատական բուժման լեղապարկի քարերի տարրալուծման մի քանի տեսակներ:

 

Դեղորայքային: Այս դեպքում հարկ է որոշակի դեղպատրաստուկներ ընդունել` 6-24 ամիսների ընթացքում: Այս մեթոդի արդյունավետությունը պայմանավորված է պատրաստուկի չափաքանակով և քարերի չափսերով ու կազմում է 40-80%: Սակայն այդ կերպ հնարավոր է տարրալուծել միայն խոլեստերինային քարերը, այն էլ 15մմ-ից ոչ ավելի և, եթե դրանք լեղապարկի կեսից ավելին չեն լցրել: Ստամոքս-աղիքային համակարգի որոշ հիվանդությունների դեպքում այս բուժումը հակացուցված է, դրա համար էլ անհրաժեշտ է բժշկի հետ նախօրոք խորհրդակցել:


Լեղապարկի քարերի տարրալուծումն արտաքին ֆիզիկական գործոնների օգնությամբ (հատուկ սարքով, որը յուրահատուկ ալիքներ է արտադրում): Այս մեթոդով հնարավոր է տարրալուծել մինչև 30 մմ տրամագծով և 4-ից ոչ ավելի խոլեստերինային քարեր: Այն չի կարելի կիրառել արյան մակարդելիության խանգարումների, կարդիոխթանիչների առկայության և որոշ հիվանդությունների (քրոնիկական խոլեցիստիտ, պանկրեատիտ, խոց) դեպքում:   

 

Միջմաշկային միջլյարդային խոլելիտոլիզ: Մաշկի և լյարդի հյուսվածքների միջոցով լեղապարկ է մտցվում կաթետեր, որով կաթիլային ձևով ներարկվում է հատուկ դեղպատրաստուկների 5-10մլ լուծույթ: 

 

Բուժգործողությունը կրկնվում է մի քանի անգամ, 3-4 շաբաթ հետո տարրալուծվում է քարերի մինչև 90%-ը: Այս մեթոդի օգնությամբ կարելի է տարրալուծել ոչ միայն խոլեստերինային, այլև մնացած տեսակի լեղաքարերը: Դրանց քանակությունն ու չափսերը նշանակություն չունեն:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 16-17.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Տիգրան

10.10.2014

Հարգելի հոդվածագիր կասեք իմանամ կա Հայաստանում Միջմաշկային միջլյարդային խոլելիտոլիզ բուժումը լեղապարկի քարերը տարալուծելու համար, և եթե կա կասեիք որտեղ?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ